Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն
23.10.2020 | 22:01

Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին՝ գրել է BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը:

«Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում: Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերը, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է:

«Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիեւը: Հոդվածում հիշատակվում է, որ ՀՀ ՊՆ տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ